ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Շարժումը թևակոխում է վերջնական փուլ»․ Դավիթ Անանյան
17:24, 28.05.2024 | mamul.am
4372 | 0

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը գտնվում է շրջադարձային փուլում և, ըստ էության, թևակոխում է իր վերջնական փուլ։
Սրբազանը առաջ է քաշել վարչապետի հրաժարականի պահանջը և պարբերաբար հանրային ելույթներով նախաձեռնում է հանդիպման իր հրավերքը` քննարկելու հրաժարականի պայմանները։ Այս պահին վարչապետի կողմից դեռ որևէ արձագանք կամ հայտարարություն չկա (իշխող ողջ քաղաքական ընտրանին շարունակում է ռազմավարական լռություն պահպանել)։ Շատ կարևոր է ըմբռնել, որ որքան ժամանակն անցնում է, այնքան նվազում է կառավարության ղեկավարի լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Ուստի հանդիպման ձգձգումն ու անլուր հետաձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը։
Մյուս կողմից՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնելու ռեսուրսները անսահմանափակ չեն, թեև այդ ակցիաների մասնակիցները ցուցաբերում են համբերատարություն, հետևողականություն ու բավարար ոգևորություն։
Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ Սրբազանի և վարչապետի հանդիպումն անխուսափելի ուղու վրա է, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի և՛ իշխանությունների, և՛ այն մարդկանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս պայքարում, հետևաբար՝ ամբողջ ժողովրդի ու պետության համար»։

Աղբյուրը` Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
08:30, 30.05.2024
2732 | 0
դեպի վեր