ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ռուսական «Առաջին ալիք»-ի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է
23:48, 28.05.2024 | mamul.am
5802 | 1

Ռուսական «Առաջին ալիք»-ի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

-Պարոն նախարար, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցման վերաբերյալ։ Խնդրում ենք պարզաբանել` որքանո՞վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ հիմքով է դադարեցվել ռուսական հեռուստաընկերության հեռարձակումը։

-Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր