ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
«Քանի՞ երգիչ կմերժի ցանկացած ոստիկանի ուրախության առիթ ու կհրաժարվի էդ փողից»․ Ռ․ Մխիթարյան
09:48, 29.05.2024 | mamul.am
2458 | 0

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր է՝ քանի՞ հայ «աստղ» երգիչ, որը համարում է իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, կմերժի ՑԱՆԿԱՑԱԾ ոստիկանի ուրախության առիթի մասնակցի ու կհրաժարվի էդ փողից:
Հետաքրքիր է՝ քանի՞ հայ «աստղ» TV հաղորդավար, որը համարում է իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ու այսօր ուղիղ եթեր է մտնելու, լինի դա առավոտյան ժամանցային, թե լրատվական ծրագիր, իր ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՂՈՔԸ կբարձրաձայնի ոստիկանության գործելակերպի հանդեպ:
Հետաքրքիր է՝ քանի՞ հայ «աստղ» սպորտսմեն, որը համարում է իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, ուղղակի մի հատ ԿՀԱԶԱ այս առթիվ:
Հ.Գ. Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր»: Դուք, որ փողոցում ինձ տեսնում եք և իբր անհանգիստ հարցնում, թե բա «ե՞րբ են սրանք գնալու» ու ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵԹԵՐԻՑ ԴԱ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՍԵԼՈՒ, ԿԱՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴՐԱՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԻ ՓՈՂԻՑ, պիտի միշտ իմանաք: Սրանց պահողը մեկն էլ դուք եք, ձեր «տուն պահելու, վարկեր ունենալու» և այլ նյութական ու «շատ համոզիչ» պատճառաբանություններով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր