ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Փաշինյանը շարունակում է Ազգային ժողովում ասել` ինչ խելքին կփչի». Աննա Կոստանյան
00:24, 30.05.2024 | mamul.am
2499 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ազգային ժողովում ասել` ինչ խելքին կփչի։ Նիկոլ Փաշինյանը լավ ու բարեկեցիկ կյանքը հակադրում է պատմական արդարության հաստատման հետ՝ ասելով, որ պետությունը թանկ հաճույք է, և եթե վճարում ես, որ լավ ապրես, փորդ կուշտ լինի, ապա մոռացիր պատմությունդ, արմատներդ, ձեռք քաշիր պատմական արդարության հաստատումից։
Նիկոլ Փաշինյան, այո՛, պետությունը շատ թանկ հաճույք է, բայց դու նույնիսկ տարրական ասֆալտ ու ֆուտբոլի դաշտ սարքելուց գլուխ չես հանում (տարին 12 ամիս ՀՀ ճանապարհներին սարքվող անորակ ասֆալտը վկա), ուր մնաց մարդկանց բարեկեցությունը բերես այն մակարդակին, որ ստամոքսի լիությունից սեփական անցյալը մոռանան, ու եթե նույնիսկ հաջողվի էլ, միևնույնն է գտնվելու են հայեր, ում համար պատմությունը, արդարությունը, հայրենիքն ու ազգային գաղափարախոսությունը ստամոքսից վեր կլինեն»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր