ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Բացահայտումները կարող են իշխանության համար թանկ նստել». Նաիրի Հոխիկյան
01:06, 30.05.2024 | mamul.am
4359 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․
Լոռու մարզում հեղեղումների հետ կապված կարևոր տեղեկություններ ինձ փոխանցեցին, որոնք կարող են նաև մի շարք հարցերի պատասխաններ տալ կամ նոր հարցեր առաջացնել։
Այսպես։ 2024թ․ ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել հնարավոր հեղեղումների մասին՝ նշելով, որ Ձորագետի վրա կառուցված ջրամբարից մինչև օգոստոս ամիս կարող են լինել ջրի բացթողումներ: Ըստ Լոռու մարզպետարանի հայտարարության՝ դա կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Սա հայտարարության հղումն է։ Ֆիքսենք, որ մայիսի 29-ի դրությամբ այն կա կայքում, իսկ եթե հանկարծ այդ լուրն անհետանա մարզպետարանի կայքից, ապա կա սքրինշոթը, որը պատկերված է ներքևի նկարում։
Տեղեկություններ են հասնում, որ ջրի բացթողում է եղել նաև Մեծավանի ջրամբարից, ինչն էլ իր հետ բերել է Տաշիր և Ձորագետ գետերի վարարման։ Բայց այդ մասին քիչ ավելի ուշ կխոսենք։
Հիմա շեշտը դնենք Լոռու մարզպետարանի այս հայտարարության վրա և հասկանանք, թե Ձերագետի ջրամբարից ջրի բացթողումն ինչքանո՞վ է ազդել Դեբեդի վարարումների վրա։
Բացահայտումները կարող են իշխանության համար թանկ նստել»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր