ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը»․ Էրդողան
16:00, 29.05.2024 | mamul.am
3916 | 0

Աշխարհի ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, չի կարող ապահով լինել, քանի դեռ Իսրայելը «չի ենթարկվում միջազգային իրավունքին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։

«Ոչ մի հավատք չի արդարացնում վրաններում անմեղ քաղաքացիական անձանց հրկիզումը։ Աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը։ Խաղաղ պաղեստինցիների արյունը նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի պետությունների և կառավարությունների ղեկավարների ձեռքերում է, որոնք իրենց լռությամբ գործընկեր են դառնում Իսրայելի վամպիրացմանը»,- ասել է նա։

Էրդողանը նաև մեղադրել է ՄԱԿ-ին․ «ՄԱԿ-ը չկարողացավ պաշտպանել նույնիսկ սեփական անձնակազմն ու հումանիտար աշխատողներին, էլ չեմ խոսում ցեղասպանությունը դադարեցնելու մասին։ Գազայում մահացել է ոչ միայն մարդկությունը, այլև ՄԱԿ-ը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր