ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում. «Հրապարակ»
09:00, 31.05.2024 | mamul.am
1661 | 2

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախցիներին երկրորդ սորտի մարդ դիտելը Հայաստանում արդեն բնական երեւույթ է դարձել. նրանց հանդիմանում են Հայաստանի բյուջեից անցյալում ստացած օգնությունների համար: Ասում են` վերադարձեք ձեր Արցախ: Քաղաքական պայքարին մասնակցող արցախցիներին ասում են` իրավունք չունեք Հայաստանում իշխանափոխություն պահանջելու: Նրանց հայկական անձնագրերը համարեցին անվավեր միայն այն պատճառով, որ դրանց կոդը ոչ թե 050 կամ 060 է, այլ՝ 070։ Եվ ամենակարեւորը` 23-ի սեպտեմբերից հետո հարյուրավոր հայտարարություններ եղան, թե պատրաստ են աշխատանք տրամադրել Արցախից տեղահանվածներին, սակայն բացի հեռավոր գյուղերում ուսուցչական եւ այլ` ցածր վարձատրվող աշխատանքից, ուրիշ բան չառաջարկեցին։

Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ պաշտպանության նախարարությունում պետք է քաղծառայողի մրցույթի մասնակցեր` գրասենյակային աշխատանքի համար, ամիսներ շարունակ օրենսդրություն է սերտել, թղթերը հանձնելու պահին ասել են` իզուր մի դիմիր, արցախցիներին չենք ընդունում: Մեկ այլ արցախցի երիտասարդ փորձել է դպրոցում զինղեկի աշխատանք ստանալ, վերջին պահին իմացել են, որ արցախցի է, մերժել են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր