Փենթագոնը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ հակամարտկոցային պայքարի շրջանակներում, հաղորդում է ТАСС-ը։ «Նախագահը վերջերս իր թիմին հանձնարարել է հնարավորություն տալ Ուկրաինային՝ ԱՄՆ-ի տրամադրած զենքն օգտագործել Խարկովում հակամարտկոցային պայքարի շրջանակներում, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխան հարվածներ հասցնել ռուսական ուժերին, որոնք հարձակվում կամ պատրաստվում են հարձակվել»,- գործակալությանն ասել է Փենթագոնի ներկայացուցիչը։ «ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռների կամ հեռահար խոցման միջոցների կիրառման արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հավելել է նա։ |