ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բազում մեծ փոսեր՝ գերծանրաբեռնված շրջանցիկ ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
10:06, 31.05.2024 | mamul.am
1360 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 23-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանագոտով ձգվող ճանապարհը փակ է, երթևեկը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհով։ Շրջանցիկ, լեռնային տեղանքով ձգվող այդ ճանապարհի ծամնրաբեռնվածությունը վերջին օրերին շատ է աճել, քանի որ Ալավերդու տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, որոշ տեղերում ճանապարհի փլուզման պատճառով Ալավերդիով անցնող ճանապարհը փակ է; Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհին արդեն շուրջ 15 հատ մեծ ու փոքր փոսեր են առաջացել, որոնք խոչընդոտում են երթևեկին։ Սահմանազատման անվան տակ այլ տարածքների հետ Կիրանցի կամուրջը ևս ճանաչվել է Ադրբեջանի տարածք, առաջիկայում այդ կամրջով երթևեկը կարգելվի, իսկ Աճարկուտ գյուղով ձգվող, շրջանցիկ ավտոճանապարհը նոր են կառուցում; Ահա այսպես Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է «խաղաղության խաչմերուկ»»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր