ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Սահմանազատումից հետո Բաղանիսն աղբավայր չունի»․ Ոսկան Սարգսյան
17:24, 31.05.2024 | mamul.am
900 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաղանիսն աղբավայր չունի․
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանին հարցրի, թե որտե՞ղ է տեղափոխվում Բաղանիսում կուտակված կենցաղային աղբը։ Գյուղի աղբավայրը գտնվում էր նախկինում ադրբեջանաբնակ, ավերված Բաղանիս-Այրում գյուղի ծայրին։ Սահմանազատումից հետո Բաղանիսի բնակիչների մուտքն այդ տարածք արգելված է։ Նա ասաց, որ գյուղի կենցաղային աղբը առայժմ տեղափոխում են հարևան գյուղերի աղբավայրեր, մինչև որ Բաղանիսի նոր աղբավայրի տեղ ընտրեն»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր