ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն Ալմաթիում մի շարք փաստաթղթեր են ստորագրել՝ զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու և համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը։ «Քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր՝ կապված ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) բաղադրիչների՝ ժամանակակից և հեռանկարային նմուշներով համալրման, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորման, ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ միջպետական թիրախային ծրագրի և մի շարք այլ ծրագրերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը նիստին չի մասնակցում։ |