ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական ծառայություններ են պարտադրում»․ ՌԴ ՊՆ
13:30, 31.05.2024 | mamul.am
3037 | 0

Հակասությունների կարգավորման համար Հայաստանին և Ադրբեջանին «անթաքույց պարտադրվում են միջնորդական ծառայություններ Արևմուտքի կողմից»։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը:

«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի հետ առճակատման իրենց ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով փորձել հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Ապակայունացվում է իրավիճակը և ֆինանսավորվում են բողոքի ակցիաները Վրաստանում»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

«Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար անթաքույց պարտադրվում են միջնորդական ծառայություններ։ Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և արևմտյան թելադրանքով։ Հատկապես մշտահոգիչ է Վաշինգթոնի և Բրյուսելի ծրագիրը, որն է՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի տիրույթ ներգրավել»,- հավելել է Բելոուսովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր