ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Վահե Ղազարյան, հրահանգ տվեք՝ բացեն ճանապարհը»․ Բագրատ Սրբազան
15:24, 31.05.2024 | mamul.am
2533 | 0

«Դիմում եմ Վահե Ղազարյանին, հրահանգ տվեք ոստիկաններին, որ բացեն ճանապարհը և ուղեկցեն մեզ (ԱԳ նախարարի մոտ)։ Մենք պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները։ Այս պատասխանատվության տակ չմտնես, մենք գնալու ենք վերև և ոչ-ոք իրավունք չունի մեր ճանապարհը խոչընդոտելու»,-ԱԳ նախարարության շենքի դիմացից խոսքը ուղղելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ ցանկացած պարագայում պատասխանատվությունը նրա վրա է ընկնելու։
Զուգահեռաբար ոստիկանությունը զգուշացրեց, որ նախարարության շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք և ապօրինի մուտք գործելը տարածք արգելվում է, հակառակ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի։

«Վահե Ղազարյան, հրահանգ տվեք՝ բացեն ճանապարհը»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր