ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Չի կարող լինել խաղաղ ու լավ կյանք, եթե չկա այն վայրը, որտեղ պետք է խաղաղ ու լավ ապրես». Դավիթ Հակոբյան
19:36, 31.05.2024 | mamul.am
1398 | 0

«Ժողովուրդն ով է, որ իրենք դուրս գան, նրա հետ հանդիպեն: Համ էլ` ըստ իրենց` ովքեր իրենց հետ չեն, իրենց ժողովուրդը չեն», այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, պատասխանելով հարցին` ինչու իշխանությունը դուրս չի գալիս ժողովրդի հետ հանդիպելու, նշեց դերասան Դավիթ Հակոբյանը:

«Աշխարհում ամեն ինչ նույնն է` քարանձավից սկսած: Ժողովրդի մոտ դուրս է գալիս նա, ով մաքուր է ժողովրդի առաջ: Իսկ այս իշխանությունները գլոբալիստ են, եվրոպական կեղծ արժեքներն են տարածում` չկա հայրենիք, չկա ազգ: Ժողովրդին անընդհատ կերակրում են լավ ու խաղաղ ապրելու կեղծ քարոզով: Չի կարող լինել խաղաղ ու լավ կյանք, եթե չկա այն վայրը, որտեղ պետք է խաղաղ ու լավ ապրես: Սա կեղծ քարոզ է: Այնինչ միայն հիմարը չի ուզի խաղաղություն: Ու ստացվում է` եթե ես հիմա պայքարում եմ «խաղաղություն քարոզողի» դեմ, ուրեմն ես վատն եմ դառնում»,- նշեց դերասանը:

Նա նաև համոզմունք հայտնեց` յուրաքանչյուր մարդ, նաև` հոգևորականը, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ` իր երկրի վիճակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր