ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«2018թ-ի շարժումն սկզբնական շրջանում նույն սխալներն էր անում, ինչ ներկայիս շարժումը». Սուրեն Սահակյան
02:06, 02.06.2024 | mamul.am
3217 | 0

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ են ասում, թե 2018թ.-ի ու էսօրվա գործընթացները խիստ տարբերվում են իրարից։ Իրականում 2018թ.-ի շարժումը սկզբնական շրջանում նույն սխալներն էր անում, ինչ ներկայիս շարժումը։ Բացարձակ նույնը։ Չէր էլ կարող այլ կերպ լինել, քանի որ դա քաղաքական խավի մոլորությունների ամբողջության դրսևորումն ա։ Սրա ամենաառանցքային իդեան «միասնականությունն ա», այսինքն՝ եթե բոլոր «հայերով» հավաքվենք, մեր ուզածը կստացվի։ Եթե հավաքվի 30 հազար մարդ ու չստացվի, «քաղաքական մտքի» մեջ տեղափոխություն կլինի, մինչև «միասնականության» հաջորդ կլոր թվի իդեա-ֆիքսը։ Փողոցում գտնվող մարդիկ անընդհատ կոչ են անում միանալ, առանց ռեալ հարցադրելու՝ էդ ո՞ր խմբերն են, որ չէին լսել պայքարի մասին ու միայն սպասում էին էդ կոչին, որ ստարտ աներով միանան։ Ռեֆլեկսիա էլ չկա, թե մինչև հիմա ինչն են սխալ անում, որ դեռ չեն միացել էդ շերտերը։
Այնուամենայնիվ, 2018-ի ու 2024-ի մեջ մի փոքր, բայց արդյունքը պայմանավորող էական տարբերություն կա՛։ 2018-ի ապրիլի 15-ին էն ժամանակվա լիդերը արդեն գիտակցել էր, որ շարժումն անշնորքաբար մսխվել ա ու որոշեց դուրս գալ էդ «ֆորմալ քաղաքական» պրակտիկաների արատավոր քառակուսուց։ Նա դուրս եկավ, որովհետև գիտեր՝ մի օր էլ ու կմնա 10 հոգով։ Նա դա ստիպված արեց՝ որպես վերջին շանս՝ հաջողության նվազագույն հույսով։ Ու նրա առաջ բացվեցին դռներ, որոնք մինչ այդ անտեսանելի էին քաղաքական-կուսակցական շերտի համար։ 2024թ-ին դա անհնար ա թվում, որովհետև լիդերը երբեք չի մնա 10 հոգով։ Նա ավելի մեծ բազա ունի։ Բազա, որը 3 տարում երկու անգամ «բարեհաջող» տապալվել ա։ Էդ բազան նրան չի թողնում այլ, արդյունավետ ելքեր փնտրել։ Էսօր, շարժումը ձևավորվելով, շփոթության աստիճան նույնացել ա նախորդ տապալումների բոլոր ատրիբուտների հետ։ Հուսամ, որ էսօրվա լիդերը շուրջը կնայի ու ճիշտ որոշումներ կկայացնի։ Էս անգամ դժվար թե հաջողության նախորդ մոդելը ստացվի, երբ պետք էր մահանալ, որ նորից հառնել։ Չնայած, գուցե հենց տենց էլ ճիշտ ա… Մենք չենք սիրում փորձը գիտելիք դարձնել։ Սիրում ենք սեփակա՛ն սխալներն անել, երբեմն սովորել, երբեմն էլ անդրդվելի մնալ սխալվելու հարցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
00:18, 04.06.2024
6570 | 0
դեպի վեր