«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը շնորհավորել է երեխաներին՝ միջազգային տոնի կապակցությամբ։ Այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է․ «Մենք չենք շնորհավորում Փաշինյանին, նա մեծագույն չարիք է մեր երկրի համար։ Ծառին նկար ենք փակցրել, որտեղ երևում է կշեռք, որի մի նժարին Փաշինյանն է, մյուսին՝ ՀՀ-ն ու Արցախը։ Արցախը նա արդեն հանձնել է ու այժմ հանձնում է ՀՀ-ից տարածքներ․ հանուն իր իշխանության՝ աճուրդի է հանել երկիրը՝ դառնալով նոր կորուստների ու ցավերի պատճառ»,- ասում է Մանուկ Սուքիասյանը։ |