«Նոյեմբերի այդ խայտառակ փաստաթղթից հետո 2021 թվականին նախընտրական հանդիպումների է եկել Կիրանց, Գյումրի, ամեն տեղ, մարդիկ հարցեր են տալիս կասկածի տակ առնված տարածքների մասին` հստակ չի պատասխանում, անընդհատ պտտեցնում է պատասխանը, վերջում էլ թե` ձեռքս կկտեմ... Չի կտրել... Ժողովրդի քվեն գողացել է, եկել, 2024 թվականին իր ընտրած մարդկանց մատ թափ տալով ասում է` եթե այսպես չլինի, պատերազմ կլինի: Այսպիսի ղեկավար հնարավո՞ր է որևէ մի երկրում: Այսպիսի ստախոս ղեկավար կլինի՞ մարդկության պատմության որևէ հոլովույթում: Հիմա կմտածի` հոլովույթը քֆուր ա, թող գնա, բառարաններից նայի»,- Գյումրիում նշեց Բագրատ Սրբազանը: |