«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Նիկոլի կողմից հայ ժողովրդի ուղեղի լվացման նման պրիմիտիվ զեղումներով մեր ազգի դեմ վարվող հիբրիդային պատերազմի կարևոր մասն է։ Նա իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ՝ հենց 2018-ից սկսած։ Նա չի բավարարվում մեր հողերը և մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով․ նա ուզում է նվիրել Ալիևին նաև մեր հայրենիքը։ Պատահական չէ, որ այդ նպատակին հասնելու համար նա դիմում է զանազան միջոցների՝ պաշտոնական առիթներից մինչև TikTok-ում պրիմիտիվ կոնտենտ տարածելով։ Նա լավ է հասկանում, որ հայ ժողովուրդը այնքան է դիմադրելու և նզովելու Փաշինյանին, քանի դեռ առաջնորդվում է իր ազգային «ես»-ի հիմնարժեքներով։ «Բալկոնում գունավոր շորտիկներով կոֆե խմելու» օրինակները մի կողմից՝ իր չբավարարված կոմպլեքսների, մյուս կողմից՝ դիմացինին լիարժեք տհասի տեղ դնելու արդյունքն են։ Պարզ ասած՝ նրա նպատակը հայ ժողովրդի վերջնական դեբիլացումն է։ Չի կարող պետության առաջնային նպատակը «լավ ապրելը» լինել։ Մինչ պետության սոցիալ-տնտեսական ֆունկցիան, նա միտումնավոր վերացնում է պետության առաջնային՝ պաշտպանական և պահպանական ֆունկցիաները, որոնք Փաշինյանը նպատակային կերպով քայքայում է։ Եթե պետությունը տունդ չէ, ապա հանգիստ խղճով կարող ես գնալ ապրելու այլ պետությունում։ Եթե նախկինում Նիկոլը թմբկահարում էր՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը», ապա այսօր նա գրեթե բաց տեքստով ասում է՝ «Հայաստանն իմ պատանդն է, ժողովուրդը՝ իմ սպառնալիքը»։ |