Լրագրող Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես վաղուց այլևս որևէ մեկին կոչ չեմ անում միանալու պայքարին կամ իր բաժին կռիվը տալու, ու որևէ մեկից էլ որևէ ակնկալիք չունեմ: Ամեն ոք միայն իր խղճի և Աստծու առաջ է պատասխան տալիս: Եթե այսքանից հետո դեռ կարիք կա որևէ մեկին բացատրելու աղետի մասշտաբը և դրան դիմադրելու անհրաժեշտությունը, ուրեմն այդ անձն անհույս մոլորյալ է:
Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»:
Այս տարիների բովով անցածներն իրենց շրջապատում վստահաբար կորցրել են շատերին, բայց գտել են իրար, ու բարին էլ այդ է:
Դա որակական փոքրամասնություն է, որն Աստծու հաջողությամբ պիտի հաղթի ոչ միայն թշնամախմբին, այլև գորշ ու անտարբեր զանգվածին և դառնա ապագա ազգային պետության մտային ընտրանին»: