ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Մանրամասներ՝ Իջևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
10:24, 02.06.2024 | mamul.am
6276 | 0

Հունիսի 1-ին, ժամը 19:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Փ., ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա ցուցափեղկին. ուղևոր Ա. Խ.-ն (ծնված 1964թ.) տեղում մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
00:18, 04.06.2024
6570 | 0
դեպի վեր