ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«ՀՀ արտաքին հետախուզությունը պարտավոր է պարզել, թե որ անբարոյականներն են արել»․ Ստյոպա Սաֆարյան
12:18, 02.06.2024 | mamul.am
11541 | 3

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Հայաստանի արտաքին հետախուզությունը պարտավոր է պարզել, թե որ անբարոյականներն են արել այս սրբապղծությունը, և եթե հաստատվի համացանցում շրջանառվող չհերքված տեղեկությունը դրա՝ «ավանդական մի կուսակցության» կողմից պատվիրված լինելու փաստը, պետք է արգելվի այդ երկրում այդ կուսակցության անդամների մուտքը Հայաստան՝ ընտանյոք հանդերձ, քանի դեռ նրանք իրենց շարքերից չեն հեռացրել ու ներողություն խնդրել Հայաստանի հասարակության ժողովրդավարական ընտրությանը (անկախ նրանից, թե ով է կատարել այդ ընտրությունը) հասցված այսպիսի անարգանքի համար։
Խիստ կասկածելի է, որ ցա արել են մեր թշնամիները։ Առավել ևս երբ «ավանդականը» դա չի էլ դատապարտել... Ըսկ դա բան է ասում...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր