«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում բողոքի խորհրդանշական գործողություն է իրականացնում։ «Գործողության նպատակն է մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, բարեկամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև լայն հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում իշխող ուժի բացարձակ հովանավորչության ներքո ոստիկանական ապօրինությունների ու անպատժելիության, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների, երկակի ստանդարտների արմատավորման խնդիրներին։ |