Կասպարովին քրեական մեղադրանք է առաջադրվել
Հետաքննությունը կարող է քրեական գործ հարուցել շախմատի աշխարհի չեմպիոն և ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովի դեմ՝ «օտարերկրյա գործակալի» պարտականություններից խուսափելու հոդվածով, ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համաձայն՝ Կասպարովին կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում կամ մինչև 300 հազար ռուբլի տուգանք։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին «օտարերկրյա գործակալ» հայտարարեց։