ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Լրջագույն խնդիրը պետական ապարատի անարդյունավետությունն է». Տիգրան Աբրահամյան
04:24, 04.06.2024 | mamul.am
922 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետը դեռ երկար ժամանակ իր մասին զգացնել կտա:
Անձրևային շրջանն ավարտվեց, գետերի` մարդկանց տներ, թաղամասեր մուտք գործած ջրերը հետ քաշվեցին, սակայն այնտեղ ապրող մարդկանց, համայնքային, հանրապետական կամ միջպետական ենթակառուցվածքներից օգտվողների խնդիրը դեռ մնում է օդում կախված:
Տնային տնտեսություններից մինչև տարբեր մասշտաբների բիզնես` տարաբնույթ լուծվող և չլուծվող խնդիրների առաջ են կանգնել:
Սակայն լրջագույն խնդիրը պետական ապարատի և հատկապես կառավարման օղակների անարդյունավետությունն է:
Շուռնուխի թեման, ցավոք, վառ օրինակ է, թե պետությունը շուրջ 2 տասնյակի առանձնատան ու գյուղական նշանակության ենթակառուցվածքների կարգավորման պայմաններում ինչպես գործեց, եղած ռեսուրսները ինչպես վատնեց, իսկ ժամանակը չի սպասում:
Աղետը մի կողմից է կորուստներ, տառապանք, հիասթափություն և ցավի զգացում բերել, իշխող կառավարիչներն էլ կրկնապատում, եռապատկում են եղածի ողբերգության մասշտաբը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր