5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում՝ նույն շրջանում, որտեղ 2024թ․ սկզբին տեղի են ունեցել մի շարք ուժգին երկրաշարժեր։ Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզու շրջանում, օջախը՝ 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն ստորգետնյա ցնցումից րոպեներ անց նախազգուշացումը հանվել է: |