Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հալեպի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով 17 զոհի մասին։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավ-արևելքից՝ տեղական ժամանակով 00:20-ի սահմաններում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է կառավարական ուժերի և շիա կազմավորումների 17 մարտիկ: Եվս 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ |