ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Հայոց օջախը» թողած՝ Կիրանցից տարածքներ ես հանձնում Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան
05:06, 04.06.2024 | mamul.am
4159 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իջևանցի Նիկոլ Փաշինյան, «Հայոց օջախը» թողած՝ Կիրանցից տարածքներ ես հանձնում Ադրբեջանին

Լուսանկարում Իջևանի շրջանի նախկին ղեկավար․ Ջեմմա Անանյանի նախաձեռնությամբ խորհրդային շրջանում սահմանագոտում կառուցված «Հայոց օջախն» է՝ գեղեցիկ ճարտարապետությամբ, հայկական խաչով։ 1992 թվականից հետո այդ օբյեկտը և շրջակա մեծ տարածքները չեն օգտագործվում Հայաստանի կողմից, դրանք հավանաբար դարձել են չեզոք գոտի։ Նիկոլ Փաշինյանը փոխանակ «Հայոց օջախը» վերադարձնի Հայաստանին, կադաստրից տրված սեփականության վկայական ունեցող Կիրանցի տարածքներն ու օբյեկտներն է սահմանազատման անվան տակ հանձնել Ադրբեջանին»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր