ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Վճռաբեկ դատարանը վերածում են դատախազության տակի «տաբուրետկայի»». Րաֆֆի Ասլանյան
02:18, 04.06.2024 | mamul.am
1125 | 0

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյբուքյան գրառումը․ ««Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ արձանագրեց հետևյալը. եթե անձին մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը նոր քրեական օրենսգրքի ընդունման ուժով նվազել է, օրինակ՝ ծանրից դարձել է միջին ծանրության, ապա նախկին օրենսգրքով տվյալ հանցանքի համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության առավել կարճ ժամկետները կիրառելի չեն, պետք է ղեկավարվել նոր քրեական օրենսգրքի ժամկետներով։
Հ.Գ. Այսպես է լինում, երբ Վճռաբեկ դատարանը վերածում են դատախազության տակի «տաբուրետկայի», իրավաբանությունը մղվում է 4-րդ պլան»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր