Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին խնդրել է ֆիլիպինցի հոգեթերապևտների ուղարկել Ուկրաինա, հաղորդում է ТАСС-ը։ Ինչպես հայտնել է Ֆիլիպինների նախագահի աշխատակազմը, Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ավելի շատ հոգեթերապևտների կարիք ունի, որոնք ներգրավված կլինեն Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքներում: Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահը դրական է արձագանքել Վլադիմիր Զելենսկու խնդրանքին՝ ասելով․ «Դա այն է, ինչը, կարծում եմ, մենք ի վիճակի ենք առաջարկել»։ |