ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Արհեստական բուծված մարդ է, որը ծառայել է բոլոր իշխանություններին»․ Բագրատ Սրբազան
12:48, 03.06.2024 | mamul.am
2901 | 1

«Պետրոս Ղազարյանը արհեստական բուծված մարդ է, որը ծառայել է բոլոր իշխանություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի՝ շարժմանը վերաբերող տարբեր գրառումներին․ «Ով բերանը բացում է, ուղղակի գնացեք, կենսագրությունը ստուգեք, հանեք բոլոր ժամանակների տեսանյութերը, օրվա իշխանությունների կողմից իր մասին արված գրառումները և հանրայնացրեք»,-լրագրողներին հորդորեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ Հ1-ը դարձել է հանրության գումարներով վարձատրվող, հանրության վրա հարձակվող կղտոտ օրգան։

Ավելի վաղ Պետրոս Ղազարյանն իր էջում գրել էր. «Քանի որ սրբազան շարժումը հասավ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, և այս թեմայի մեջ շատ է խոսվում, թե ուր են առաջվա թանկացման դեմ պայքարողները` ասեմ։
Ես, թե առաջ թե հիմա, հասկանում եմ, որ 100 դրամով տրանսպորտ չի կարող աշխատել և հավերժ սուբսիդավորում չի կարող լինել։
Առաջ ես պայքսրում էի թանկացման դեմ, հիմա` ոչ։ Բացատրեմ։
Տարոն Մարգարյանի ժամանակ տրանսպորտը բաժանված էր ոչ թե ըստ Երևանի կարիքների, այլ ըստ գծատերերի գրպանի, որոնք մեծ շահույթ էին ստանում։ Երևանցիներին տեղափոխում էին խայտառակ ռաֆերով` անտեսելով անվտանգությունը և արժանապատվությունը։ Կարճ` ոչ մի բարեփոխում չկար, իսկ գինը ցանկանում էին բարձրացնել։ Ես ասում էի բարեփոխեք, նոր թանկացրեք։
Հիմա ոչ միայն ռաֆեր, այլև հին գազելները չկան, փոխարենը ժամանակակից ավտոբուսներ են։ Փոփոխությունները լիարժեք չեն, բայց էական են։ Դրա համար ես կողմ եմ թանկացմանը` սոցիալական բաղադրիչի տրամաբանական կիրառմամբ։
Իսկ եթե Սրբազանը դեմ ա, պետք ա ասի՝ ով ա ֆինանսավորելու բյուջեի բացը։ Էլի չկառուցված մանկապարտեզների, չվերանորոգված ենթակառուցվածքների հաշվի՞ն։
Իսկ գուցե Սրբազանը միջնորդի` Եկեղեցին փողը փակի»:

«Արհեստական բուծված մարդ է, որը ծառայել է բոլոր իշխանություններին». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր