ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Ամերիկացիների ցանկության դեպքում Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, բայց դա նրանց պետք չէ»․ Լուկաշենկո
14:18, 03.06.2024 | mamul.am
1249 | 0

Եթե ամերիկացիները ցանկանան, ապա Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի արդեն վաղը, բայց նրանց դա պետք չէ։ Այս մասին Մոնղոլիայի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Белта-ն։

«Ամերիկացիներին դա պետք չէ։ Ուստի պարզեք՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ»,- ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների քննադատությանը՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողության անցկացման և այդ գործողություններին Բելառուսի աջակցության հետ։

Լուկաշենկոն հավելել է, որ Ռուսաստանը Բելառուսի համար եղբայրական երկիր է, որի հետ համատեղ ռազմական խմբավորման անդամներ են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր