Քննչականի դիմաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը նրան մեղադրեց ոչ սթափ վիճակում գտնվելու, հավաքի վայր խմած գալու մեջ։ Մինչ այդ Պետրոսյանը ոստիկանության՝ ՔԿ-ի մոտ գտնվելը որակել էր ապօրինություն, որը իր և ոստիկանների միջև բանավեճի թեմա էր դարձել։ Բագրատ Սրբազանը պատասխան պահանջեց գեներալ-մայոր Սևան Քոչարյանից՝ հորդորելով ստեր չտարածել. «Նույն սկզբունքով մարդիկ էլ կարող են ասել, թե ոստիկանները թմրանյութի ազդեցության տակ են եկել»,- նշեց նա: |