ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Բագրատ Սրբազանն ու աջակիցները հեռացան ՔԿ շենքի մոտից
14:00, 03.06.2024 | mamul.am
1395 | 0

«ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է՝ ժամը 3-ից 5-ը բոլորն ազատ կարձակվեն։ Այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված և այդ կետով անաչառության համար ուզում եմ գնահատել Քննչական կոմիտեի կամ այն մարմնի, որն աշխատում է այս ուղղությամբ, աշխատանքը»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի ՔԿ-ն վարույթ սկսի նրանց նկատմամբ, ովքեր 10 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին։
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթը շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։

Բագրատ Սրբազանն ու աջակիցները հեռացան ՔԿ շենքի մոտից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր