«ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է՝ ժամը 3-ից 5-ը բոլորն ազատ կարձակվեն։ Այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված և այդ կետով անաչառության համար ուզում եմ գնահատել Քննչական կոմիտեի կամ այն մարմնի, որն աշխատում է այս ուղղությամբ, աշխատանքը»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի ՔԿ-ն վարույթ սկսի նրանց նկատմամբ, ովքեր 10 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին։ |