ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Բայրամովը Լուի Բոնոյին մանրամասներ է հայտնել հայ-ադրբեջանական բանակցություններից
16:06, 03.06.2024 | mamul.am
1262 | 0

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյին։

АПА-ի հաղորդմամբ՝ Բայրամովը «մանրամասներ է հայտնել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ ընթացող բանակցությունների մասին»։

Բայրամովն ասել է, որ «սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը, որը ներառում է ադրբեջանական 4 գյուղերի վերադարձը, ևս մեկ անգամ վերահաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր