Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ АПА-ի հաղորդմամբ՝ Բայրամովը «մանրամասներ է հայտնել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ ընթացող բանակցությունների մասին»։ Բայրամովն ասել է, որ «սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը, որը ներառում է ադրբեջանական 4 գյուղերի վերադարձը, ևս մեկ անգամ վերահաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը»։ |