ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ոստիկանությունում նստած են վիվարոների վրա». Բագրատ Սրբազան
20:36, 03.06.2024 | mamul.am
2431 | 0

«Շատ ցավալի բան ասեմ ձեզ, ես այս թեմայով առաջիկայում էլի կխոսեմ: Ամենասարսափելի բաներից մեկը, որ մեր կյանքում տեղի է ունենում: Ոստիկանական ամբողջ համակարգում աշխատող մեր տղաներն ուղղակիորեն կապված են վիվարոներին, հսկայական պարտքերի տակ են ընկած, հսկայական ծանր բեռ են ստանձնել: Դա ողջ ժողովրդի կյանքում է այդպես, որովհետև դաշտը կարգավորված չէ ոչ մի ձևով: Մենք հստակ պատկերացումներն ունենք, թե ինչպես պետք է այդ դաշտը կարգավորվի: Նույն վիճակն է նաև զինվորականության շրջանում: Մարդիկ, ինչպես ասում են, ուղղակի նստած են դրա վրա: Մարդկանց կյանքերն են փչանում: Դրա համար էլ Ոստիկանության այդ տղաները կապված են ամբողջությամբ այդ համակարգից, գիտեն, որ եթե դուրս գան համակարգից, գուցե և ծանր պարտքերի պատճառով կյանքից էլ զրկվեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

Սա ոչ միայն նորմալ տնտեսություն չի ստեղծում, այլև քայքայում է ողջ հասարակությունը, հավելեց նա: «Ես հավատում եմ, որ միտումնավոր են մարդկանց այսպիսի կախվածության մեջ դնում: Մեր առաջին անելիքներից մեկը պետք է լինի այս դաշտը կարգավորել, չափազանց մեծ վերահսկողության տակ պահել, եթե չասեմ` վերացնել»,- նշեց Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր