Այն հայտարարությունները, թե ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատ դնելը կարող է բերել իշխանափոխության, կեղծ թեզ է, «24Նյուզ»-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա հավաստիացրել է, որ մանդատներն անհրաժեշտ են բուն խորհրդարանում։ «Եթե իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների՝ ունենալով Նիկոլ Փաշինյանին իբրև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա դա միայն կհանգեցնի իրեն լոյալ ուժերի հայտնվելուն ԱԺ-ում՝ կեղծ ընդդիմության անվան տակ»,- զգուշացնում է քաղաքագետը։ Առավել մանրամասն` հարցազրույցում: |