ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Եթե արդարության հասնելու համար էր պետք անցնել այս ճանապարհը, ես մեծ սիրով անցա». Հրայր սարկավագ
21:54, 03.06.2024 | mamul.am
1876 | 0

Նրանք չեն հարգում հոգևորականի համազգեստը, բայց մենք հարգում ենք թե ոստիկանի, թե այլ աշխատանքային համազգեստ, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողի հետ զրույցում նշեց այսօր ՁՊՎ-ից ազատ արձակված Հրայր սարկավագ Հակոբյանը:

«Աստված էդքան պատերազմների ընթացքում, որ այդքան փամփուշտներից ու արկերից փրկել է, հաստատ նրա համար չի փրկել, որ ոմանք հոգևորականի վրա ինքնահաստատվեն: Հոգևորականի կամքն անկոտրում է` հասնելու ճշմարտության ու արդարության հաղթանակին»,- նշեց նա: Եթե արդարության հասնելու համար էր պետք անցնել այս ճանապարհը, ես մեծ սիրով անցա, հավելեց սարկավագը:

«Եթե արդարության հասնելու համար էր պետք անցնել այս ճանապարհը, ես մեծ սիրով անցա». Հրայր սարկավագ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր