ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Իրանի նախագահի թեկնածուների թիվն 81 է
22:06, 03.06.2024 | mamul.am
1689 | 0

Ավարտվեց Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Գրանցվել է 81 մարդ, միայն այսօր՝ 43-ը։ Գրանցվածների զգալի մասը պահպանողականներ են։ Վերջին օրով գրանցվել են նաև Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, 2021-ի ընտրություններին մասնակցած, Նահատակների և վետերանների հիմնադրամի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, աշխատանքի նախարար Սովլաթ Մորթազավին։ Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին հաստատելու է 5 օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության՝ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 օրով։

Խորհրդի հաստատմանը, մեծ հավանականությամբ, կարժանանան [առնվազն] Ղալիբաֆը, Զաքանին, Էսմայիլին, Բազրփաշը, Նիքզադը, Ղազիզադե Հաշեմին, Ջալիլին։ Նրանց մի մասը ընտրապայքարից դուրս կգա հօգուտ այն թեկնածուի, ում շուրջ կորոշեն համախմբվել պահպանողականները։ Եթե անակնկալներ չլինեն, այդ թեկնածուն կարող է լինել Ղալիբաֆը, նշում է

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր