ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու. «Ժողովուրդ»
09:00, 04.06.2024 | mamul.am
1055 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Ինչպես հայտնի է, այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում 2023թ-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումներն են ընթանում: Նախարարները, ուժային կառույցների ու պետական կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները գալիս են ԱԺ՝ յուրաքանչյուրն իր ոլորտի զեկույցը ներկայացնելու: Ահա այսօր, հերթը Արարատ Միրզոյանինն է՝ ԱԺ-ում հաշվետվությունը ներկայացնելու: Հիշեցնենք, որ հանձնաժողովներում 2023թ-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկումից հետո այն նաև ԱԺ քառօրյա նիստերին է քննարկվելու՝ կրկին վարչապետի և նախարարների մասնակցությամբ: Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ ևս ԱԺ էր եկել՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր