ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Շատ նման է դժբախտ պատահարի. «Հրապարակ»
09:18, 04.06.2024 | mamul.am
5569 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սևանում ծնողների նվերն էր Անահիտին։
Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է աղջկա շորերը։ «Հավաքեցինք, տարանք նրա համարի մոտ, որ չուշանա նախաճաշից, բայց հետո պարզվեց, որ նա նախաճաշի չի եկել։ Ահազանգեցինք ոստիկանություն»։ Նրա տպավորությամբ, աղջիկը, որ մենակ էր հանգստանում, ընդամենը ցանկացել է լողալ։ «Շատ նման է դժբախտ պատահարի»,- ասաց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի համարում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր