Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է, որ այս ծանր օրերին ամենածանրերից է եղել Գագիկ Խանդամիրյանի հուղարկավորությունը: Չոլախին, ինչպես բոլորը նրան դիմում էին, հուղարկավորել են ինքնաշեն դագաղով, առանց ավելորդ թոհ ու բոհի: «Միայն սիրտներս էր լի տխրությամբ և աղոթքով»,- գրում է Տեր Հեթում Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր սրտացավ անձանց, ովքեր այս օրերին եղել են իրենց կողքին։ |