Թուրքիայի նախագահի՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը: Այս մասին, Musavat-ի հաղորդմամբ, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։ Կողմերը նաև ողջունել են Անկարայի և Աթենքի միջև հարաբերությունների բարելավումը։ |