ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Եվս մեկ հնարավորություն եմ ընձեռում՝ ներողություն խնդրելու համար»․ Գևորգ Պետրոսյան
10:54, 04.06.2024 | mamul.am
5277 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳՆ Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի ապօրինի վարքագծին ես շուտով կանդրադառնամ լրատվամիջոցներով, երեկ մոռացել էր իր կարգավիճակը, անհայտ շարժառիթներով ոգևորվել էր և խաղաղ հավաքի ժամանակ հանդես եկավ հերյուրանքով
Մեկդ իրեն պատմեք «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և, իհարկե, ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածների բովանդակությունը…
Այս ամենի մասին՝ շուտով, ավելի ծավալուն ու կոնկրետ գնահատականներով…
Բայց ևս մեկ հնարավորություն եմ ընձեռում իրեն՝ իր ապօրինի հայտարարության համար ներողություն խնդրելու…
Սպասում եմ զանգին…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր