ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳՆ Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի ապօրինի վարքագծին ես շուտով կանդրադառնամ լրատվամիջոցներով, երեկ մոռացել էր իր կարգավիճակը, անհայտ շարժառիթներով ոգևորվել էր և խաղաղ հավաքի ժամանակ հանդես եկավ հերյուրանքով…
Մեկդ իրեն պատմեք «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և, իհարկե, ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածների բովանդակությունը…
Այս ամենի մասին՝ շուտով, ավելի ծավալուն ու կոնկրետ գնահատականներով…
Բայց ևս մեկ հնարավորություն եմ ընձեռում իրեն՝ իր ապօրինի հայտարարության համար ներողություն խնդրելու…
Սպասում եմ զանգին…»։