ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ինձ պետք չի չորել, ես առանց այդ էլ չոր եմ». Ռուստամյանը՝ Միրզոյանին
10:48, 04.06.2024 | mamul.am
1880 | 0

«Բյուջեի կատարողականը գլոբալ գնահատելու համար պետք է համեմատել Կառավարության կատարողականի հետ: Դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ. ՀԱՊԿ-ի վերաբերյալ Կառավարության ծրագրում մի բան է գրված, դուք այլ բան եք արել: Արցախի խնդրով հակահայկական գործունեություն է կատարվել. էն, ինչ գրված է Կառավարության ծրագրում, հակառակն է արվել: Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել և այսպես շարունակ»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ փոխարենը կատարվել են Ադրբեջանի պահանջները: Միրզոյանն ասաց, որ չի կիսում Ռուստամյանի գնահատականները. «ՀՀ կառավարությունն արել և անում է մի շարք վերլուծություններ ու հետևություններ, ու ըստ այդմ՝ խմբագրումներ ու սրբագրումներ տեխնիկական կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերում... Դուք ձեր փորձով սա լավ հասկանում եք ու եթե էս կողմից նստեիք, ձեր տված հարցին շատ ավելի լավ կպատասխանեիք ու ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ ինձ թույլ տալիս»: Ռուստամյանն արձագանքեց. «Նախ, ինձ պետք չի չորել, ես առանց այդ էլ չոր եմ, երկրորդ, երբ ես հարց եմ տալիս, տալիս եմ՝ իմ համոզումներից ու փաստերի արձանագրումից ելնելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր