ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին
11:48, 04.06.2024 | mamul.am
3084 | 0

«Ինքն այն մարդն էր, ում մասին պետք է շատ-շատ խոսվի։ Շատ լուսավոր, գրագետ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ընկերական, պարտաճանաչ, բանիմաց, ժպտերես աղջիկ էր»,- այս մասին «Իրավաբան»-ի հետ զրույցում պատմել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը՝ Սևանում ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մասին։ «Ինչքան դրական հատկանիշներ կան, կարելի է թվել Անահիտի մասին։ Բոլոր աշակերտները ծանր են տանում․ պետական քննություններ են մեզ մոտ, համերգային շրջան է։ Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել։ Մենք վաղը դպրոցում մոմավառություն ենք անելու, իր հիշատակը վառ պիտի պահենք, իր պատվին հաշվետու համերգ ունենք նաև, բոլոր ելույթներն իրեն են նվիրված լինելու»,- նշել է Անահիտ Գևորգյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր