ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ձեր քաղաքական ղեկավարն ասում էր՝ Արցախը պավադոկ է. բա պետք է կտրեիք». Խաչատրյանը՝ Միրզոյանին
11:30, 04.06.2024 | mamul.am
1487 | 0

«Չեմ խուսափում Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ թեմայից: Ես լավ հիշում եմ, երբ պատերազմից հետո ասում էինք՝ պետք է գնալ, երկխոսել, հասկանալ՝ ինչ լուծումներ, փոխզիջումներ կարող են լինել, ձեր ուժի մասնակցությամբ էնտեղ խորհրդարանը ծովից ծով Ղարաբաղի մասին բանաձևեր էր հռչակում: Վերջում էլ ամեն ինչ փչացրեցիք, ասացիք՝ էս ղեկավարությունը հանձնողական ա, հեղաշրջում արեցիք, բերեցիք ուրիշ ղեկավարության, որը երկու օրում լուծարեց էդ միավորը»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով «Հայաստան» խմբակցությասն պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ձեր ուժի անմիջական մասնակցությունն էդ արհավիրքին շատ հյութալի, ուժեղ, մարմնեղ է»,- հավելեց նախարարը: «Ընդեղ հեղաշրջում չի եղել, Արայիկ Հարությունյանը ձեռքերը լվացել, հետ էր քաշվել: Երկրորդ, ձեր քաղաքական ղեկավարն էր հայտարարել, որ Արցախը պավադոկ է: Դե որ պավադոկ ա, պետք ա կտրեիք»,- պատասխանեց Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր