«Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած ու այդպես ամբողջ կյանքում»,- լրագրողների հետ զրուցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե տարբեր մարդկանց անուններ են հնչում, ովքեր կանգնած են իր թիկունքում․ «ԱԱԾ-ն էլ հերքեց այդ բոլոր ասվածները։ Գործ է հարուցվելու, յուրաքանչյուր ասվածի և գործածի համար անպատասխանատու մարդ պետք է չլինի»,- նշեց նա: Հարցին, թե իշխանականների կարծիքով շարժումը մարում է, նա պատասխանեց․ «Իրենց ի՞նչ գործն է՝ շարժումը մարում է, թե ոչ, ինչի՞ են այդքան հետքաքրքրված»։ |